Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ. փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան
24/06/2020

Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է, եւ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- մասավորապես ասաց փոխնախարարը:Փոխնախարարն ասաց, որ շատ երկրներում ընդունված է նմանատիպ պրակտիկա, երբ ավտոմատ չի կասեցվում շինարարարությունը, կան նաեւ երկրներ, որտեղ շինարակական թույլտվությունների մասով ընդհանրապես որոշակի փուլից սկսած՝ վիճարկումը հնարավոր չէ։«Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, եւ կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու մասին միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են»,- եզրափակեց Գրիգորյանը։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: