Պետական 90-ից ավելի ծառայությունները կարող եք ստանալ մեկ վայրում
01/09/2020
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝
1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,
3․Պետական եկամուտների կոմիտեի,
4․Ազգային արխիվի,
5․Սոցիալական ապահովության ծառայության,
6․Միգրացիոն ծառայության,
7․Կադաստրի կոմիտեի,
8․Թաղման բյուրոյի,
9․Նոտարական ծառայություններ:
Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Միասնական գրասենյակում մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 59 39 22 և +374 10 59 39 39։
Մանրամասները՝ տեսանյութում։