Պրոբացիայի ծառայության աշխատակիցները խրախուսվել են

15/09/2020

2020 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների նկատմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ 1032-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար, նշելով, որ սպասվող օրենսդրական բարեփոխումները կնպաստեն Պրոբացիայի ծառայության կայացմանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ ամենն առանց յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքի չի կարող իրականանալ:

Շնորհակալագրերի պարգևատրման արարողության ավարտին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին բարձր գնահատական տալու համար և նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ ստանձնած առաքելությանը: 

Խրախուսանքի են արժանացել՝

 

  • Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի պետ Աստղիկ Խաչատրյանը,
  • Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանը,
  • Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի   հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հապետյանը,
  • Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի ավագ մասնագետ Սարմեն Մաթևոսյանը,
  • Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի ավագ մասնագետ  Սերժիկ Բարսեղյան,
  • Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի  ավագ մասնագետ Հայկ Մկրտչյանը,
  • Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի  ավագ մասնագետ Անդրանիկ Սիմոնյանը: