Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ

14/10/2020

 

 Համաձայն պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով միասնական ընդունելություն-մրցույթի վերաբերյալ հայտարարության՝ դիմորդների ընտրության փուլը, ընդունելություն-մրցույթի ստուգումները ((մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը) և ֆիզիկական պատրաստականության ստուգումը) և հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած և մրցույթով անցած դիմորդներն իրավունք են ստանում մասնակցել հինգ ամիս տևող ինտենսիվ դասընթացներին:   
Ինչպես նախապես հայտարարել էինք, ընդունելությունն իրականացվում է 770 մրցութային տեղերի համար։  

 Համաձայն պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով միասնական ընդունելություն-մրցույթի վերաբերյալ հայտարարության՝ դիմորդների ընտրության փուլը, ընդունելություն-մրցույթի ստուգումները ((մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը) և ֆիզիկական պատրաստականության ստուգումը) և հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած և մրցույթով անցած դիմորդներն իրավունք են ստանում մասնակցել հինգ ամիս տևող ինտենսիվ դասընթացներին:   
Ինչպես նախապես հայտարարել էինք, ընդունելությունն իրականացվում է 770 մրցութային տեղերի համար։  
Այսպես, ս.թ. սեպտեմբերի 7-ից մինչև 30-ը մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը) և ֆիզիկական պատրաստականության ստուգումը հաղթահարել էր 1146 դիմորդ։         
Ըստ ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով սահմանված կարգի և ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից 9-ը անցկացվել են նախորդ փուլերը հաղթահարած դիմորդների հարցազրույցները։ Այդ նպատակով ընդունող հանձնաժողովի կողմից ձևավորվել էին հարցազրույցի յոթ հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրում ներգրավված էին ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ և հոգեբան։

     Ս.թ. սեպտեմբերի 27-ին երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև COVID  19 համավարակի կամ այլ պատճառներով հոկտեմբերի 1-ից 9-ը անցկացված հարցազրույցներին, ցավոք, կարողացել են մասնակցել ոչ բոլոր դիմորդները, ովքեր հաղթահարել էին նախորդ փուլերը (ֆիզիկական պատրաստականության ստուգումը և թեստավորումը)։

Մասնավորապես, այս պահի դրությամբ հարցազրույցի դրական եզրակացություն է ստացել 836 դիմորդ, իսկ 111 դիմորդ վերը նշված հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել հարցազրույցին։    

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով ՀՀ ոստիկանության պետի 13.10.2020թ. հրամանով հաստատված նոր ժամանակացույցը՝ ընդունելության ստուգումները և հարցազրույցները կշարունակվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը` հնարավորություն տալով կամավորագրված և այլ հարգելի պատճառներով չներկայացած մեր հայրենակիցներին մասնակցելու հարցազրույցի փուլին։ Դրանից հետո ընդունող հանձնաժողովի կողմից կամփոփվեն ընդունելության ընդհանուր արդյունքները և կհայտարարվեն մրցույթը հաղթահարած 770 դիմորդների տվյալները, ինչպես նաև դասընթացների մեկնարկի ժամկետը:         

 Ուստի, առաջարկում ենք հետևել մեր կայքի հայտարարություններին, իսկ մինչ այդ ստորև ներկայացվում են որոշ մանրամասներ և այլ օգտակար տեղեկություններ առաջիկա դասընթացների վերաբերյալ։   

Դասընթացները, որոնք բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից (մոդուլների ցանկը ներկայացվում է Հավելված 1-ում), միտված են առավելագույնս ուղղորդելու 2020-2022թթ. ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված նոր պրոֆեսիոնալ պարեկային ծառայության ստեղծումը և վերջինիս գործառույթների լիարժեք իրականացումը (գործառույթները ներկայացվում են Հավելված 2-ում):

    Ուսուցումն իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 19.06.2020թ. N 14-Ն հրամանով հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչին համապատասխան:  

  Դասընթացների իրականացման նպատակով նախապես մրցութային հիմքով ընդգրկվել են ավելի քան 120 հայաստանյան ու ավելի քան 20 միջազգային դասընթացավարներ՝ համապատասխանաբար իրականացնելու պարեկային ծառայության կրթական չափորոշիչով նախատեսված մոդուլների դասավանդումը:

Ուսումնական պարապմունքներն անցկացվելու են շաբաթական վեց օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 09:30-ից մինչև 16:00-ն:      

Դասընթացների կազմակերպման, ինչպես նաև պարեկային ծառայության որակի ապահովման նպատակով դասընթացների իրականացումը կատարվելու է միջազգային չափանիշներով սահմանված ձևաչափերով, ինչը ենթադրում է մեծաքանակ գործնական պարապմունքներ, թիմային աշխատանքներ և հաճախակի թեսթային առաջադրանքներ ու ստուգումներ:

Բացի ընթացիկ ստուգումներից, նախատեսվում է նաև ավարտական ամփոփիչ քննություն։ Թե ընթացիկ ստուգումների և թե ավարտական քննության, ինչպես նաև գնահատման որոշակի այլ մոտեցումների (անհատական վարք, առաջնորդություն, թիմակիցների ու դասախոսների կարծիք) համադրման արդյունքում ուսուցումը հաջողությամբ ավարտած սովորողները իրավունք կստանան համալրել նոր պարեկային ծառայությունը:  

Հավելված 1 2020-2021 ուսումնական տարում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության դասընթացի մոդուլներ

Հավելված 2  Պարեկային ծառայության գործառույթները