Հաշվետվություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ

21/01/2021

Այս հաշվետվությամբ ներկայացվում է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ծրագրի 2020 թվականի համար սահմանված աշխատանքների իրականացման ընթացքը, ինչպես նաև կատարված աշխատանքների մշտադիտարկման և գնահատման արդյունքները՝ ըստ այդմ ներկայացնելով նաև ձեռք բերված առաջընթացը և առկա մարտահրավերները: Հաշվետվության մշակման շրջանակներում հիմք են ընդունվել Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի պատասխանատու մարմինների կողմից ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված՝ Միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները (որի շրջանակներում պատասխանատու մարմիններն իրականացրել են նաև ինքնագնահատում), իրականացված աշխատանքների վերաբերյալ համացանցում առկա, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը:

Հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։