Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները հանդիպել են

29/03/2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի   իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  և  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: