Նախարար Բադասյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանին

07/04/2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել Վարչապետի՝ նախօրեի որոշումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Սուրեն Գրիգորյանին։

Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, նորանշանակ փոխնախարարը, ի թիվս այլ ոլորտների, համակարգելու է դատաիրավական բարեփոխումների աշխատանքները։        Նախարար Բադասյանը հաջողություն է մաղթել Սուրեն Գրիգորյանին նոր աշխատանքում և վստահություն հայտնել, որ շատ արագ կներգրավվի Նախարարության աշխատանքներում, և անցումային փուլ չի պահանջվի։

Հիշեցնենք, որ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։

Այդ համատեքստում, Ռուստամ Բադասյանը շնորհավորել է նաև տիկին Գրիգորյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։