Նախորդ տարի ՔԿՀ-ներում մահվան դեպքերը էականորեն նվազել են. Ռուստամ Բադասյան
04/06/2021
2020 թվականի ընթացքում շարունակվել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:«Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում են անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակիցներ: Այսինքն` զբաղեցրած հաստիքների շուրջ 45 տոկոսը: Էականորեն կրճատվել են ազատությունից զրկված անձանց ուղեգրման գործընթացները՝ ապահովելով բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը»,- ասաց Բադասյանը:Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նույնիսկ կորոնավիրուսային հիվանդության ռիսկերի առկայության պայմաններում նախորդ տարիների համեմատությամբ ՔԿՀ-ներում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է:«2020 թվականին գրանցվել է մահվան հինգ դեպք՝ այն պարագայում, երբ 2019 թվականին գրանցվել էր մահվան 21 դեպք»,- ասաց Բադասյանը:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: