Քննարկվել է Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը

29/09/2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են Գյումրի, շրջել Ոստիկանության Կումայրիի բաժնում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք Պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկել աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:

Շրջայցին հաջորդած խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ բացթողումներին:

Խորհրդակցության ավարտին ստեղծվելիք ստորաբաժանման կայացման վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: