Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Կարեն Անդրեասյան

30/09/2021

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ինձ այնքան է մտահոգում, որ պարոն Չարչյանը գրեթե ժամեր չի անցկացրել խցում և անընդհատ եղել է բժիշկների հսկողության ներքո»: 
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ 

Ինչ վերաբերում է Չարչյանին այցելելուն, նախարարն ասաց՝ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական։ 
«Մեր հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների, որևէ վտանգ չի սպառնում»,- ասաց Անդրեասյանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: