Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը քաղաքական հետապնդման դրսևորումներ չեն. Անդրեասյանն արձագանքում է GRECO-ին

04/10/2021

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը քաղաքական հետապնդՄան դրսևորումներ չեն, այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի դատական անկախության վերաբերյալ քննադատությանը։

«Սա վարչարարության հարց է, սա քաղաքական հետապնդման կամ քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Վարչարարությունը մենք հիմա ավելի արդյունավետ ենք դարձնում, նոր ուժեր ենք ներգրավում, ընդ որում՝ չեզոք, քաղաքացիական ծառայողների, ոչ թե քաղաքական գործիչների», - ասաց Անդրեասյանը։

Եվրոպայի խորհրդի հակակոռուցպիոն մարմինը՝ GRECO-ն Հայաստանին ներկայացված իր առաջարկությունների կատարման մակարդակի վերաբերյալ օրերս հրապարակած զեկույցում նշել է՝ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում արդարադատության նախարարի դերակատարումը դատական անկախության հետ համատեղելի չէ։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: