Այս պահին մենք ուսումնասիրում ենք մոտ դատավորների հետ կապված 200 բողոքներ. Նախարարը՝ վեթինգի մասին
11/10/2021
Կյանքը ցույց տվեց, որ վեթինգի մասին հանրության սպասումները աստիճանաբար արդարանում են. երբ լինում է կոպիտ էական խախտում, ԲԴԽ-ն, անկախ նրանից՝ դա միջնորդում է արդարադատության նախարարը, թե էթիկայի հանձնաժողովը, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ցույց է տալիս օբյեկտիվություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Մենք ունենք նաեւ դեպքեր, երբ ԲԴԽ-ն մերժել է մեր միջնորդությունը: Մենք դրական ենք գնահատում թե բավարարման, թե մերժման դեպքերը, քանի որ հավատում ենք, որ ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որըպետք է որոշի՝ արդյոք դատավորը կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ: Եթե որոշում է, որ թույլ է տվել, ուրեմն մենք ունենում ենք մի կարեւոր գործընթաց, այսինքն տեղի է ունենում դատական համակարգի առողջացում:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: