Հայաստանի ազգային արխիվը համալրվել է թվայնացման ժամանակակից 10 սարքերով
20/12/2021
Կառավարության և Արդարադատության նախարարության աջակցությամբ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը վերազինվել է ժամանակակից 10 թվայնացման «i2S CopiBook OS Professional A2» և «i2S CopiBook OS Advanced A2» սարքերով, որոնք հնարավորություն են տալիս թվայնացնել փաստաթղթերը և դյուրացնում մշակութային արժեքների պահապանումը ☝ Սարքերը Ֆրանսիական «I2S DIGIBOOK» ընկերության արտադրանք են, որոնք Հայաստան են հասել ընկերության հայաստանյան մատակարարի՝ Ա. Օհանջանյանի միջնորդությամբ: