Ինչո՞ւ է կարևոր իրական շահառուների բացահայտումը

28/12/2021

Կազմակերպությունների իրական շահառուների բացահայտումը կարևոր կանխարգելիչ գործիք է ֆինանսական բացահայտման համար, հատկապես փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Իրական շահառուների բացահայտման համակարգը նվազեցնում է ընկերություններ գրանցելու միջոցով անանուն հանցանքեր կատարելու գրավչությունը և թույլ է տալիս արդյունավետ բացահայտել արդեն կատարված իրավախախտումները: