Ազդարարման միասնական հարթակի միջոցով 2021թ․-ին ստացվել է 70 հաղորդում
07/01/2022
ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, շարունակելու է ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը: Այդ առաջնայնությունը ամրագրվել է նաև Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրով, որի շրջանակում նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ևս հնարավորություն տալ այդ համակարգին ունենալ հասանելիություն, որպեսզի գործեր հարուցվեն ոչ միայն քրեական տարրեր պարունակող կոռուպցիոն դեպքերի, այլև ոչ քրեական կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ: Համակարգը հնարավորություն է տալիս նաև ազդարարել շահերի բախման իրավիճակների, պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ:
Տեսանյութը՝ այստեղ: