Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել են հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ

09/02/2022

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: