Ուշադրություն․ Հաշվի առնելով Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ խնդրում ենք օգտվել e-register.am կայքի առցանց ծառայություններից
09/03/2022
Հարգելի՛ քաղաքացիներ,
հաշվի առնելով վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ խնդրում ենք հնարավորության դեպքում օգտվել e-register.am կայքում առաջարկվող առցանց ծառայություններից՝
ԱՁ սկզբնական հաշվառում (դիմումը ներկայացնում է բացառապես որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող քաղաքացին),
ԱՁ-ի անձնագրային տվյալների փոփոխություն,
ՍՊԸ նմուշային փաստաթղթերով պետական գրանցում (դիմումը ներկայացնում են հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարը),
ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տեղեկությունների փոփոխություն։
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։
Նշված ծառայություններից օգտվելիս կարող եք օգտվել կայքում տեղադրված՝ առցանց եղանակով ծառայություններից օգտվելու ուղեցույցից (https://www.e-register.am/am/docs):