UNDP-ն աջակցում է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը
11/03/2022
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում, աջակցելու է սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը` Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարության գործունեության ապահովման և հանրային քննարկումների անցկացման հարցերում: Համաձայնագիրը կնքվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից։