Նոր գործիքներ և փոփոխություններ Arlis.am կայքում
07/04/2022
Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի Arlis.am կայքում ավելացվել են մի շարք նոր գործիքներ։ Դրանցից առաջինը թույլ է տալիս մի վայրում գտնել ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի վերաբերյալ կայացրած որոշումները, Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռները, ինչպես նաև լույս տեսած ամենաթարմ գիտական հոդվածները։
Arlis.am կայքում ավելացվել են նաև չորս նոր նշաններ։ Եվրամիության դրոշի նմանությամբ նշանը հուշում է, որ տվյալ հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռ կա։ Կշեռքի նշանը հուշում է, որ տվյալ ակտի վերաբերյալ կա նախադեպային որոշում: Իսկ կապույտ և կարմիր Ֆեմիդաները դրվելու են Սահմանադրական դատարանի այն որոշումների վրա, որոնք եզրակացության մեջ արձանագրում են համապատասխանություն կամ անհամապատասխանություն քննվող իրավական ակտի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: