Հանրային հարցում

14/04/2022

Արդարադատության նախարարությունը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքներ։ Նշվածի համատեքստում Արդարադատության նախարարությունն սկսել է արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակի, ինչպես նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման կարիքների և հեռանկարների գնահատումը։
Արբիտրաժով հետաքրքրվող բոլոր կողմերին հրավիրում ենք մինչև սույն թվականի մայիսի 15-ը մասնակցելու հարցմանը սույն հղումով՝
 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegOZPvqLQ0p7mJQ4o6ef7nVRDrddiNEfcT5ZwUJIPkxOeiRg/viewform?usp=sf_link,