Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
15/04/2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են Դատաիրավական բարեփոխումներին և հասարակական կազմակերպությունների կողմից առաջնահերթություն ներկայացնող խնդիրներին:
Նախարար Անդրեասյանը ողջունել է նիստի մասնակիցներին և կարևորել իրականացվող փոփոխություններն ու հասարարական կազմակերպությունների հետ մշտական համագործակցությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման և իրականացման վերաբերյալ: