300 դատապարտյալի կտրվի միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն
18/04/2022
Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։
Այդ նպատակով՝ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալներին իրենց ցանկությամբ կտրվի միջնակարգ կրթություն ստանալու իրավունք քրեակատարողական հիմնարկի ներսում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում