«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ներկայացվել են արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական ծրագրերը

20/04/2022

Տեղի է ունեցել արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Մտքերի փոխանակմանը հաջորդել են դրամաշնորհ ստացած կազմակերպությունների հետազոտական արդյունքների ներկայացումները, որոնք վերաբերվում էին արդարադատություն իրականացնող հաստատություններում առկա խնդիրներին և իրավունքի խախտումներին։

Հավելենք, որ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: