Արդարադատության նախարարությունը հայտարարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սերվերներ ձեռք բերելու մրցույթ

10/05/2022

Կառավարության 2021-2026թթ.  ծրագրով նախատեսված դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում գերակա է  Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության թվայնացումը։ Հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած թափանցիկ ու հաշվետու քաղաքականությանը, ՀՀ ռեզիդենտ հանդիսացող և չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց հրավիրում ենք մասնակցելու գնման գործընթացի համար հայտարարված մրցույթին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ու գործարկման համար ծառայության սերվերային համակարգի տեխնիկական բնութագրին համապատասխան սերվերներ ձեռք բերելու նպատակով։
Սերվերային համակարգի տեխնիկական առաջադրանքը հրապարակված է գնումների էլեկտրոնային https://eauction.armeps.am համակարգում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 16-ն է՝ ժամը 11:00-ն ներառյալ։

Հայտերն ընդունվում են՝

https://eauction.armeps.am/hy/public/tender_details/tid/17971/   

*Համակարգ մուտք գործելու համար պետք է օգտագործել Firefox դիտարկիչ: