Փորձագետներին ներկայացվել է Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ փորձագետի հասկացությունը, ինչպես նաև փորձագետի իրավունքների ու պարտականությունների փոփոխության շրջանակը

26/05/2022

Արդարադատության նախարարության «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրարկման վերաբերյալ դասախոսություն-քննարկմանը։
Քննարկումն իրականացնելու նպատակով հրավիրված բանախոս՝ ԵՊՀ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ փորձագետի հասկացությունը, փորձագետի իրավունքների ու պարտականությունների փոփոխության շրջանակը՝ գործող Քրեական դատավարության օրենսգրքի հետ համեմատության համատեքստում:
Հանդիպման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հարցուպատասխան, փորձագետների կողմից հնչեցվել են մասնագիտական հարցեր, որոնց մասով տրվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ:
Մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների իրականացման գործընթացը կրելու է շարունակական բնույթ: