«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ծառայողները կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալի մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ
01/06/2022
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով: