Այսուհետ հայտարարագիր են ներկայացնելու բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները
01/06/2022
Ի՞նչ է փոխվել հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունքում.
Այսուհետ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել հանրային հասանելի տեղեկություններ` հայտարարագրել
- իրենց գույքը, եկամուտները, շահերը և ծախսերը,
- փաստացի տիրապետվող գույքը, որի սեփականատերն այլ անձ է
Ընդլայնվել է պարտադիր տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն ունեցողների շրջանակը։
Այսուհետ հայտարարագիր են ներկայացնում բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները։
Բարեփոխումների արդյունքում՝ 2019թ․-ի համեմատությամբ շուրջ 3 անգամ աճել է հայտարարագիր ներկայացնողների թիվը՝ 3200-ից հասնելով 9000-ի։ Ընտանիքի անդամների դեպքում՝ դրանց թիվը կազմել է շուրջ 33000։
Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է և հասանելի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում՝
http://cpcarmenia.am/hy/declarations-registry/
Մանրամասներն՝ այստեղ