Սնանկության գործով կառավարիչ դառնալու համար հետաքրքրվող անձանց տեղեկացնում ենք
22/06/2022
Այն անձինք, որոնք 2020 թվականի ապրիլի 15-ի դրությամբ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում անցել են ստաժավորում և այդ հիմքով ունեն դեռևս գործող վկայական ստաժավորում անցած լինելու մասին, ապա կարող են մասնակցել կառավարիչների որակավորման ստուգումներին առանց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ուսուցման դասընթացներին մասնակցելու:
Այն անձինք, որոնք որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմելու պահին ունեն գործող վկայական ստաժավորում անցած լինելու մասին, որակավորման ստուգմանը մասնակցում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սնանկության կառավարչին ներկայացվող պահանջներին և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով սահմանված ընթացակարգին համապատասխան: