Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է դատական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող այն բարեփոխումները, որոնք դրական ազդեցություն կունենան բիզնես ոլորտի գործունեության վրա
23/06/2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը և մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին:
Փոխնախարար Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ գործարար համայնքի հետ երկխոսություն անցկացնելու տեսանկյունից՝ բիզնես միջավայրի խնդիրները վեր հանելու և դրանց համար լուծման ճանապարհներ գտնելու համար:Մասնավորապես, շեշտադրվել են ներկայումս միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ Արդարադատության նախարարության կողմից արբիտրաժային կենտրոն ստեղծելուն ուղղված քայլերը, ինչպես նաև՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, որոնք դրական ազդեցություն կունենան բիզնես ոլորտի գործունեության վրա:
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Լեգելատա իրավաբանական գրասենյակի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի՝ (IRZ) կողմից իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ԵՄ ծրագրի, «Էքսպերտիզ Ֆրանս»-ի և Լատվիայի դատական մարմնի համագործակցությամբ: