Այսուհետ կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծի 88-19 և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 հեռախոսահամարները
30/06/2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ծառայության հետ քաղաքացիների ինտերակտիվ կապի ապահովման և քաղաքացիների՝ ծառայության հետ կապի լրացուցիչ հնարավորությունների ստեղծման նպատակով գործարկվել են ծառայության երկու նոր հեռախոսահամարներ։
Թեժ գծի 88-19 հեռախոսահամարն այսուհետ գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00: Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները։
#Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարը նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝
-
կատարված վճարումների ճշգրտում և արգելանքի չվերացման պատճառների պարզաբանում,
-
կիրառված արգելանքների՝ կատարված պարտավորություններին համաչափ վերանայում,
-
անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքի վերացում,
-
բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրում,
-
աշխատավարձի կամ այլ եկամտի արգելանքից հանում կամ արգելանքի չափի վերանայում, բանկերում սառեցված գումարների գանձում, կիրառված այլ արգելանքների վերացում և վարույթի կարճում,
-
հայցի ապահովման վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացում։
#Քո_Արգելանքը խմբի հետ հնարավոր է կապ հաստատել նաև argelanq@harkadir.am էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, իսկ www.cesa.am կայքում զանգի կոճակների միջոցով հնարավոր է միանալ Ծառայության և՛ Թեժ գծին, և՛ Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապ հաստատելու համար առկա են նաև հետևյալ տարբերակները՝
-
պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
-
զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
-
դիմելhttps://e-request.am/hy/ հարթակի միջոցով։