Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների ձեռքբերման համար

28/07/2022

Իրավաբանական համայնքի հարգելի՛  ներկայացուցիչներ,
Արդարադատության նախարարությունը հրավիրում է ձեզ՝ ՀՀ դատական  ատյաններում Հայաստանի Հանրապետության և Արդարադատության նախարարության շահերի պաշտպանության նպատակով ներգրավվելու դատական ներկայացուցչության իրականացման գործընթացում։ Դատական գործերը վերաբերում են հանրային կարևորություն ունեցող բազմաբնույթ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ նախարարության կողմից ընդունված ակտերի վիճարկումը, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայության պետի հրամանների, աշխատանքից ազատման հրամանների վիճարկման հետ կապված վեճերը, ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագրերի վիճարկումը և այլն:
Նշված ոլորտներին առնչվող դատական գործերով Արդարադատության նախարարության կողմից պատշաճ դատական ներկայացուցչության ապահովմանն աջակցելու, ինչպես նաև նոր մասնագիտական հաջողություններ արձանագրելու նպատակով հրավիրում ենք ձեզ մասնակցելու իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին։
Մրցույթին մասնակցելու պայմանները և պահանջները հրապարակված են  armeps.am գնումների էլեկտրոնային համակարգում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն սույն թվականի օգոստոսի 25-ն է՝ ժամը 12 00-ը:
Հայտերի ընդունման հղումը ներկայացված է ստորև.
https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8517658