Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունների հետ կապված, խնդրում ենք մասնակցել հարցմանը

01/08/2022

Հուլիսի 20-ին կայացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստին ազդարարվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման գործընթացը:
Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունները որոշելու և գործողությունների ծրագրում միջոցառումներ ներառելու հարցում` Արդարադատության նախարարությունն իրականացնում է հանրային հարցում:
Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն նոր գործողությունների ծրագրի մշակման ընթացքում կայանալիք հանրային քննարկումներին:
Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը` ուղարկելով international@moj.am հասցեին:
Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:
Հանրային հարցման ձևաչափը կարող եք լրացնել` այստեղ