Արդարադատության նախարարությունը հրավիրում է մասնակցելու Ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումներին
16/08/2022
Արդարադատության նախարարությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ մեկնարկում է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի շրջանակներում՝ ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։
Թեմատիկ քննարկումներին մասնակցելու համար՝ խնդրում ենք լրացնել ներկայացված մասնակցության հայտը:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://bit.ly/3PqFMMD