Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.
1. Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,
2. Հասմիկ Հարությունյան-«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:
Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է Վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն Վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն Վարչապետի որոշմամբ: