Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում

14/10/2022

Ձ. Մարգարյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։
Մարգարյանը 2021 թ.-ից իր մասնագիտական ներուժն ու գիտելիքները ներդրել է Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման գործում։
2021 թվականին «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։
Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն և ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը։

Մասնագիտական գործունեության մանրամասները այստեղ