Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

26/10/2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:

 Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Համատեղ նախանշվել են համագործակացության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները: