Տեղի է ունեցել ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանն աջակցող միջգերատեսչական աշխատախմբի երկրորդ հանդիպումը
28/10/2022
Տեղի է ունեցել ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության իրականացմանն աջակցող միջգերատեսչական աշխատախմբի երկրորդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԿԲ ռազմավարությամբ սահմանվող ցուցիչները՝ դրանք առաջիկայում գործառնականացնելու նպատակով։ Սա կարևոր փուլ է հետագայում ՀԿԲ ռազմավարության իրականացման ընթացքի մասին պարբերական փաստահենք հաշվետվողականություն ապահովելու առումով։
Հանդիպումը վարել են ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության քաղաքականությունների գծով ավագ խորհրդական Էգլե Ռիմկուտեն, ՀՀ փոխվարչապետի խորհրդական, ՀԿԲ ռազմավարության իրականացման համահամակարգող Անետա Բաբայանը և ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմը:
Հիշեցնենք, որ ս․թ․ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման 2022 – 2024թթ․ ճանապարհային քարտեզը։