Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության արդյունքում մեկնարկ է տրվել դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատության նոր ծրագրին
28/10/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:
Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:
Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: