Նոր սարքավորումների միջոցով հնարավոր է եղել իրականացնել աննախադեպ փորձաքննություն
31/10/2022
2021-2022թթ.-ին Կառավարության աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ էականորեն բարձրացել է Կենտրոնում իրականացվող փորձաքննությունների որակն ու ավելացել դրանց տեսակները:
Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննության բաժինը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ստանդարտ նմուշների միջոցով, իրականացրել է աննախադեպ փորձաքննություն՝ կատարելով (ԼՍԴ) լիզերգինաթթվի որակական և քանակական հետազոտություն: