Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

04/11/2022

Պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) լրացված դիմում,
2) ինքնակենսագրություն,
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար 3x4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-ից մինչև 12:30 (անձը հաստատող փաստաթղթով):
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022թ. դեկտեմբերի 07-ին, ժամը 12:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2022 թ. դեկտեմբերի 08-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:
Մանրամասներն այստեղ՝ https://moj.am/announcements/view/article/1951