Արդարադատության նախարարությունը հայտարարում է «էլեկտրոնային դատարան հարթակի» հետ կապված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

16/11/2022

Ձեռքբերվող ծառայությունների առաջնային նպատակն է՝ գնահատել Հարթակը տեխնիկական և ֆունկցիոնալ տեսանկյուններից, ինչպես նաև՝ գնահատել Հարթակի որակական հատկանիշները և դրա հետագա զարգացման ներուժը:

Ծառայությունների արդյունքում մշակված փաստաթուղթը թույլ կտա գնա­հա­տել Հարթակի որակը և առավել ճշգրտորեն ուրվագծել դրա զարգացման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոխարինման տեսլականը։

Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու մրցույթին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 16 դեկտեմբերի 2022 թ. ժամը 14:00:

Մանրամասներն՝ այստեղ