Գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված բարեփոխումային ծրագրերը

19/11/2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բանախոսել է «Երիտասարդների ձայնը կարևոր է» պանելային քննարկմանը, որն ուղղված է Հայաստանի ներկայիս ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների հնարավոր մասնակցության և ազդեցության ստեղծմանը:
Նվարդ Վարդանյանը երիտասարդներին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից ներկայումս իրականացվող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված բարեփոխումային ծրագրերը և դրանց իրականացման գործողությունները:
Վարդանյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության արդի մարտահրավերները, ինչպես նաև այս համատեքստում ընդգծել՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության և ներգրավվածության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են 100 երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելի դարձնել Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության վերաբերյալ իրենց պատկերացումները, տեսլականը և կիսել իրենց կարծիքը՝ ավելի ժողովրդավար պետություն կառուցելու վերաբերյալ:
Պանելային քննարկմանը՝ որպես բանախոս մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը և այլք: