Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկա է գտնվել ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ քննարկմանը

21/11/2022

Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ոստիկանության կրթահամալիրում մասնակցել է ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկմանը:

Փոխնախարար Սարգսյանը հայտնել է, որ ներկայումս քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը: Փոխնախարարի նշմամբ պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն:

Սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթները լինելու են Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում: