Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանելու լիազորությունը փոխանցվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը

24/11/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների փաթեթը:
Նախագծերով առաջարկվում է նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանելու լիազորությունը փոխանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը մինչև 2024թ. հունվարի 1-ը պետք է ներկայացնել ոչ թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
Սահմանադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասության շրջանակներում Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդունելի են՝ նկատի ունենալով այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների իրականացմանն ամբողջապես կանցնի 2024թ. հունվարի 1-ից՝ դրանով իսկ լիիրավ ապահովելով նախընտրական քարոզչության գործընթացների նկատմամբ վերահսկողությունը, որը ենթադրում է նաև ֆինանսական թափանցիկության ապահովումը, այդ թվում նաև նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, դրա միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը: