Արդարադատության նախարարությունն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի

28/11/2022

Արդարադատության նախարարությունը հայտարարում է Էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի գլխավոր նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ բոլոր դերակատարների համար:
Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները և հաշտարարները: Յուրաքանչյուր դերակատար կունենա օրենքով իր համար նախատեսված գործառույթները՝ ընթացակարգն սահուն և արագ կազմակերպելու համար:
Խորհրդատուն պետք է բավարարի առնվազն հետևյալ մասնագիտական պահանջներին՝
- Առնվազն 5 տարվա փորձ էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման և իրականացման բնագավառում,
- Առնվազն 2 կառավարման համակարգի իրականացում և գործարկում՝ վերջին 3 տարիների ընթացքում:
Անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտական փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ պայմանագրեր կամ այլ հավաստող փաստաթղթեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ 28 դեկտեմբերի 2022 թ. ժամը 15:30
Հղում՝ https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8863281