«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժինը

29/11/2022

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժինը:

Այսուհետ՝ Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների կողմից Հոգեբանական փորձաքննությունների բաժնում հնարավոր կլինի հետազոտել և փորձաքննություն իրականացնել դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝

1․անչափահասների փորձաքննություն,

2.բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,

3․հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն,

4․անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն,

5․հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն,

6․հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,

7․հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։

Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դետեկտոր):