Ամփոփվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման փուլը. 115 դիմորդներից դրական միավորներ են ստացել թվով 64 դիմորդ

29/11/2022

Ամփոփվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման փուլը:
Որակավորման ստուգման արդյունքների հրապարակման օրվա, ժամի և վայրի մասին դիմորդներին պատշաճ ծանուցելուց հետո՝ 28.11.2022թ. իրականացվել է ստուգման արդյունքների հրապարակումը: 115 դիմորդներից դրական միավորներ են ստացել թվով 64 դիմորդ՝ ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, չինարեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և իսպաներեն լեզուներից, ինչպես նաև ժեստերի լեզվից (ցանկը կցվում է):
Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև՝ 12.12.2022թ. ժամը 18.00-ն:
Քաղաքացին բողոքը ներկայացնում է գրավոր, ստորագրված (PDF ֆորմատով) ուղարկելով (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին:
Դրական միավորներ ստացած անձանց որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանքները կտրամադրվեն բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ: