Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներում համատեղ ջանքերի միջոցով էական ձեռքբերումներ է գրանցվել

02/12/2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքների շրջանակում կազմակերպած սեկտորալ քննարկմանը, որը նվիրված էր ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, աշխատանքի իրավունքի, սոցիալական ապահովության, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների, սեփականության իրավունքի, տնտեսական գործունեության ազատության իրավունքի գլուխներին:
Վարդանյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման շրջանակում արդեն իսկ կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև ընդգծել՝ նմանատիպ քննարկումների շարունակականության կարևորությունը շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նվարդ Վարդանյանն անդրադարձ է կատարել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախանշված աշխատանքներին, որոնց շրջանակում համատեղ ջանքերի միջոցով էական ձեռքբերումներ է գրանցվել:
Խոսվել է նաև առանձնացված այն ծրագրերի մասին, որոնք, մի շարք խոչընդոտող հանգամանքներով պայմանավորված, ամբողջապես չեն իրականացվել: Այս համատեքստում, Վարդանյանն ընդգծել է, որ համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վեր հանված մի շարք չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումներն ընթացիկ քննարկման առիթ պետք է դառնան, և քննարկվի ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում ներառելու հանգամանքը։
Անդրադարձ կատարելով քննարկման թեմաներին՝ Վարդանյանը կարևորել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» աշխատանքներում շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ առավել թիրախային միջոցառումներ և չափելի արդյունքներ գրանցելու համար:
Միջոցառումը իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։