«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը:
Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա ժամկետով Կենտրոնում աշխատել և միևնույն ժամանակ իրականացրել են մասնագիտական պրակտիկա, որակավորման հանձնաժողովի նիստի ժամանակ բանավոր քննության տեսքով՝ հարց ու պատասխանի ձևաչափով, կարողացել են իրենց մասնագիտական գիտելիքներրի շնորհիվ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից օրակարգում ներառված ինչպես մասնագիտական, այնպես էլ իրավական հարցերի:
Որակավորման հանձնաժողովը որոշել է փորձագետի որակավորում շնորհել թվով 21 մասնագետների:
Հանձնաժողովի կազմում էին՝
Դավիթ Ղուլյան
Հանձնաժողովի նախագահ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Սամվել Եղիազարյան
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան
Արդարադատության նախարարի խորհրդական
Վահե Աճեմյան
Արդարադատության նախարարության վերհսկողական վարչության փորձագետ
Էդուարդ Խաչատրյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբան
Վահրամ Սաֆարյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ
Վահան Ղազարյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ
Շուշանիկ Անդրեասյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրոտեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ
Էլեն Բաբայան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ
Ժորժ Ծատուրյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի պետ
Արթուր Անդրեասյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի պետ
Վաչե Նինոյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեսաձայնագրառման և հաամակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ
Մարտին Ալեքսանյան
Հանձնաժողովի քարտուղար՝
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի օգնական: