Կստեղծվի Արտաքին հետախուզության ծառայություն
08/12/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարությանն է ներկայացրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Որպես առանձին կառույց Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է՝
-
հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման,
-
դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացման,
-
տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ հետախուզական հանրության բնականոն ստեղծման հրամայականներից: